Անցորդներն ավտոտնակի դռնով գլխատված տղամարդու «դիակ» նկատեցին․ տեսեք, թե իրականում ինչ էր տեղի ունեցել
Հելոուինի նախօրյակին ԱՄՆ Թեննեսի նահանգի Գրին շրջանի բնակիչներից մեկը բավական հաջող կերպով չար կատակ էր խաղացել տեղացիների գլխին: Նա իր ավտոտնակի մոտ իբրև թե վերջինիս դռնով գլխատված տղամարդու մանեկեն էր տեղադրել ու արյունոտ ձեռքերի հետքեր պատկերել: Տեղացիներն այնքան էին զանգահարել 911, որ շրջանի շերիֆն անձամբ հանդես եկավ հայտարարությամբ ու հանգստացրեց բնակիչներին: