Ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Թումանյան փողոցում
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ գրականագետ, ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Թումանյան փողոցի հ.9 հասցեում։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն գրականագետ, ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Թումանյան փողոցի հ.9 հասցեում փակցնելու համար»,– ասված է որոշման մեջ։