Շատ եմ ցավում… Կորցրեցինք եւս մեկ կարգին ընկերոջ.Մկրտիչ Արզումանյան (Ֆոտո)
Այսօր «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Նա հանրությանը առավել հայտնի է որպես «Կարգին սերիալի» Ջեմմա:
«Կարգին սերիալի» նրա խաղընկեր Մկրտիչ Արզումանյանն իր ցավակցությունն է հայտնել դերասանուհու մահվան կապակցությամբ:
«Շատ եմ ցավում… Կորցրեցինք շատ տաղանդավոր դերասանուհու, եւս մեկ կարգին ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի՛ Ժենյա»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Նա նաեւ հետեւյալ լուսանկարն է հրապարակել.