Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում առաջադրել է 44-ամյա Քեշ Պատելի թեկնածությունը:
«Քեշը հիանալի իրավաբան է, քննիչ և «սկզբից Ամերիկան» գաղափարի ջատագով, որն իր կարիերան անցկացրել է պայքարելով կոռուպցիայի դեմ, պաշտպանելով արդարությունը և պաշտպանելով ամերիկացիներին», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:
Պատելը հնդիկ ներգաղթյալների որդի է։ Նա նախկինում աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, եղել է Ազգային հետախուզության տնօրենի ավագ խորհրդական,Թրամփի առաջին ժամկետի ընթացքում եղել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարը: