Ալափարսցիները վնասներ են կրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 24–ին Կոտայքի մարզի Ալափարս համայնքում կարկուտ է տեղացել: Այս մասին «Փաստ» օրաթերթին հայտնեցին գյուղացիները:
Մոտ 40 րոպե տևած կարկուտը վնասներ է հասցրել գյուղացիներին: Կարկուտից խնձորի բերքն է տուժել:
«Գյուղում կարկուտը տեղ– տեղ է խփել, բայց էական վնասներ է հասցրել: Խնձոր կա, կարկուտը երկու–երեք տեղից խփել է»,– փոխանցեցին գյուղացիները:
Կարկուտի հասցրած վնասների չափը մի քանի օրից պարզ կլինի, առայժ վնասի չափը ճշտվում է:
Ալափարսը հակակարկտային կայանքով պաշտպանված չէ: Այս համայնքը մշտապես կարկուտից տուժում է:
Ալափարսցիների հիմնական զբաղմունքը պտղագործությունն է: Ընկույզն ու խնձորը գյուղացիների ապրուստի միակ միջոցն են հանդիսանում:
«Մեր ապրուստը էդ խնձորն է: Էն էլ մի տարի ցրտահարություն, մի տարի կարկտահարություն ու բերք էլ չենք կարողանում ստանալ»,– ասաց գյուղացին:
Այս տարի Ալափարսում խնձորի բերքն առատ չէ. գարնանային ցրտահարության պատճառով բերքատվությունը նվազել է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում