85 միլիոն դրամ՝ Հայաստան–Սփյուռք համաժողովի իրականացման համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 18–20–ը Երևանում կայացավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը: Այն բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ՝ հարցականի տակ դրվեց նաև այն փաստը, թե արդյո՞ք պետք էր նման միջոցառումը: Խոսվեց ծախսված գումարների մասին: Հստակ թիվ, սակայն, այդպես էլ չներկայացվեց:
Սփյուռքի նախարարությունից փորձեցինք պարզել, թե որքա՞ն գումար է հատկացվել Հայաստան–Սփյուռք 6–րդ համահայկական համաժողովի իրականացման համար:
Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Փաստ»–ի գրավոր հարցմանը՝ հայտնելով, որ համաժողովի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 85 միլիոն դրամ:
Ի դեպ՝ չի բացառվում, որ բացի նշված գումարից, համաժողովի կազմակերպման համար անհատների կողմից որոշակի ներդրում ևս եղել է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում