Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում են
Մշակույթ

Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից

«Արկտիկական բեմ» երկրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարության աջակցությամբ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թ․ նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում մասնակցել է այս նշանակալի մշակութային իրադարձությանը և դրա արդյունքում պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով։ Սա երիտասարդ թատրոնի առաջին միջազգային բեմելը հանդիսացավ, որը 2022 թվականին հիմնադրած լինելով Ստեփանակերտում տեղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին իր հարազատ հողից ենթարկվել է բռնի տեղահանության, ինչից հետո ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմի և բարեկամների աջակցության շնորհիվ վերածնվել և գործում է Երևանում։

Արցախյան թատերախումբը ռուսական Արկտիկայի մայրաքաղաք Մուրմանսկ էր եկել Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներիվ կազմված «Ողջ ձայնով» ներկայացմամբ, որը հատուկ արժեք ունի․ այն վերջինն էր, որ դերասանները 2023 թ․ հուլիսին ներկայացրեցին շրջափակված Լեռնային Ղարաբաղում և 2024 հունվարին դարձավ առաջին ներկայացումը երևանյան բեմում՝ թատրոնի Հայաստանում վերածնվելուց հետո։ Դերասաններ Մարթա Ալթունյանը, Զոյա Սարկիսյանը, Ռուդոլֆ Հայրյանը, Բելլա Պատվականյանը, Էլիզա Կրիկորյանը, Էմմա Օգոլցովան և Հարություն Անդրեասյանը բեմում Ա․ Շնիտկեի երաժշտության ուղեկցությամբ և պլաստիկ շարժումների օգնությամբ ստեղծել են սևի և սպիտակի ներդաշնակ անսամբլ։ Վերլուծելով Մայակովսկու լավագույն ստեղծագործությունները, որոնց թեմաները չեն կորցրել իրենց հրատապությունը, գեղեցիկ բեմական խոսքով նրանք դրսևորել են իրենց վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչը կատարվել է իրենց հարազատ հողի հետ և այսօր տեղի է ունենում մեր շուրջը։ Ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրությունը, համադրելով մեկ դար առաջվա սուր հարցերին Մայակովսկու մոտեցումը և ժամանակակից դրսևորումների նկատմամբ Արցախի ձայնը, ստեղծել է էմոցիոնալ լարվածություն՝ հիացնելով հանդիսատեսին, որոնցից շատերը չեն զսպել իրենց արցունքները։ Դահլիճում ներկաները՝ ժյուրիի անդամները, փառատոնի մասնակիցները և Մուրմանսկի բնակիչները, որոնց շարքում շատ էին տեղի հայերը, ներկայացումը ընդունել են հենց թատրոնի պատմության և անցած ոչ հեշտ ճանապարհի միջոցով, ինչը կարելի է քաղաքացիական սխրանք անվանել։ Ներկայացման ավարտից հետո բեմ է բարձրացել Մուրմանսկի մշակույթի կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների տարածաշրջանային բժանմունքի նախագահ Ելենա Կրինժինան, ով, հաջող ելույթի համար շնորհավորելով Հայաստանից եկած հյուրերին, խոսել է թատրոնի կողմից բնավորության դրսևորման և ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների միջոցով սեփական զգացմունքների և դիրքորոշման հմուտ ներկայացման մասին։

Նա շնորհակալություն է հայտնել դերասաններին գեղեցիկ խաղի և բեմական հրաշալի խոսքի, իսկ ռեժիսոր Ժաննա Կրիկորովային՝ ներկայացման բարդ խնդիրների ինքնատիպ գեղարվեստական լուծումների համար։ Դիմելով դահլիճում ներկա ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանին, հանձին նրա Ելենա Կրինժինան «Արկտիկական բեմ» փառատոնի կազմկոմիտեի անունից շնորհակալություն է հայտնել Մոսկվայի հայ համայնքին մշակութային ավանդույթների պահպանմանը նպաստելու և փառատոնին թատրոնի մասնակցությունը ապահովելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում հինգ երկրի 14 թատրոններ Մուրմանսկի բեմերում ցուցադրել են իրենց լավագույն ներկայացումները, որոնք գնահատել է բարձրարվեստ ժյուրին՝ կազմված բեմի անվանի վարպետներից, թատերական գործիչներից, Ռուսաստանի առաջատար թատերագետներից։ Գործել է նաև այլընտրանքային ժյուրի, որը մրցույթային ներկայացումներին անկախ գնահատական է տվել։

Նոյեմբերի 22-ին փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ ժյուրիի կողմից (նախագահ՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, Մոսկվայի «Et Cetera» թատրոնի առաջատար դերասանուհի Լյուդմիլա Դմիտրիևա) Ստեփանակերտի ռուսասկան դրամատիկական թատրոնը արժանացել է «Ռուսաց լեզվի պահպանման համար» հատուկ դիպլոմի։ Իսկ այլընտրանքային ժյուրին (ղեկավար՝ «Միասնական կամավորական կենտրոն» կազմակերպության դիտորդական խորհրդի նախահահ Եվգենյա Չիբիս) թատրոնին շնորհել է «Ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և ներկայացման դրամատուրգիական հիմքի միջոցով քաղաքացիական ակտիվ դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմը։ Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը և դերասանները ակտիվորեն մասնակցել են թատերական արվեստի առաջատար գործիչների վարպետության դասերին և դասախոսություններին, ներկա են եղել փառատոնի մասնակից մյուս թատրոնների մրցութային ներկայացումներին։

Տեղի է ունեցել նաև թատրոնի հանդիպումը Մուրմանսկի հայ համայնքի հետ, որի համար, անշուշտ, «Արկտիկական բեմ» փառատոնին Հայաստանից թատերախմբի մասնակցությունը իրադարձություն է հանդիսացել։ Ռուսական Արկտիկայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Մուրմանսկի վարչակազմի և տեղի ստեղծագործական միավորումների ներկայացուցիչների հետ։

Հետագա համագործակցության զարգացման քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Մուրմանսկի թատերախմբերից մեկի Հայաստան այցի, հայկական բեմում նրա ելույթի և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հետ համատեղ հայ-ռուսական թատերական երիտասարդական ճամբարի կազմակերպման վերաբերյալ։