Կայացել է «Богатство голос» միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցութային փուլը
Երեկ Իսպանիայի Լիորետ դե մար քաղաքի թատրոնում տեղի է ունեցել «Богатство голос» միջազգային երաժշտական մրցույթը, իսկ այսօր՝ փոքր-ինչ ուշ, տեղի կունենա գալահամերգը և մրցանակների հանձնումը:
\Ինչպես տեղեկացել է Past.am-ը՝ «Богатство голос» միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի նախագահն է Պեպ Բեսքուեթսը (Բարսելոնայի կոնսերվատորիայի դասախոս), մյուս անդամներն են՝ Էվա Մոր Ժարքյուն (իսպանական դասական պարերի, իսպաներենի և ֆլամենկոյի մասնագետ), Անա Գրանադոս Կլավերը (ուցուցչուհի, ով ունի 10 տարվա երաժշտական փորձ) և իհարկե «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը, ովքեր ըստ արժանվույնս կգնահատեն մասնակիցների ելույթները և տաղանդը
Մասնակիցները կստանան համապատասխան դիպլոմներ, իսկ հաղթողները ըստ արժանվույնս կպարգևատրվեն: