«Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է
Past.am-ը գրում է․
Ըստ ՊԵԿ-ի հրապարակած վիճակագրության, բեռնափոխադրող մի շարք ընկերություններ հայտնվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։
Այսպես, ՊԵԿ ներկայացրած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից տեղեկանում ենք, որ 2024 թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «Սպայկա» ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամ հարկ և բեռնափոխադրող ընկերությունների մեջ այս առումով բացարձակ առաջատարն է։
Վճարած հարկերի ծավալով տեղական 2-րդ խոշոր բեռնափոխադրող ընկերությունը «Աժդանակ» ՍՊԸ-ն է, որը 2024 թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում վճարել է ֏ 1․2 մլրդ հարկ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 196-րդ հորիզոնականը։
Ցուցակը եզրափակում է «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերությունը, որը ցանկում գրավել է 968-րդ հորիզոնականը՝ վճարելով մոտ ֏ 249 մլն հարկ։