Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը․ որոշում
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
1․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»: