Վերջին լուսանկարը՝ կործանված Տու-154-ից (ֆոտո, տեսանյութ)
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված Տու-154 ռուսական ինքանթիռի ուղևորներից Ալեքսանդր Շտուկոյի հարսանցուն մանրամասներ է ներկայացնում այդ չարաբաստիկ չվեթրի վերաբերյալ: Չվերթն ուշացել է լիցքավորման պատճառով և Ալեքսանդրը հնարավորություն է ունեցել շփվելու սիրեցյալի հետ: Նրան ինքնաթիռի սրահից լուսանկար է ուղարկել և գրել, որ նարդի են խաղում, իսկ ինքնաթիռի շարժիչները վիշապի պես շառաչում են:
Աղջկա խոսքերով՝ Ալեքսանդրը թռիչքից առաջ հանգիստ է եղել: «Չէ որ մեզ հետ գեներալներ են թռչում, ամեն ինչ նորմալ կանցնի»,- գրել էր ընկերուհուն Շտուկոն: Ինչպես նաև տեղեկացրել էր, որ Սիրիայում նրանց երկու կործանիչ է ուղեկցելու վայրէջքի ժամանակ և պետք է արագ վայրէջք կատարեն, որպեսզի ինքանթիռը չխփեն...