Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Յազդ նահանգի Բահաբադ քաղաքում տեղի ժամանակով ժամը 8:19-ին 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: