ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս բացահայտ հայտարարել է. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքներս դժգոհ էինք դրա աշխատանքից, մեծամասամբ քննադատում էինք հատկապես, երբ արևմտականները սկսեցին արգելափակել դրա աշխատանքը և բացահայտ արտահայտեցին այդ դիրքորոշումը», - ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղել են ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Այն ժամանակ, Զախարովայի պնդմամբ, ակնհայտ է դարձել, որ Արևմուտքը վճռական է տրամադրվել սեփական շահերը պաշտպանելու, խնդիրը քաղաքականացնելու, ոչ թե խնդիրը լուծելու հարցերում։