Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ․ «Հայաքվե»
Բաքվում ընթացող COP29 գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցում, բայց Հայաստանի մասին հիշատակումներից միջացառման բացման արարողությունը զերծ չի եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք «թղթի վրա են մնացել 30 տարի», բայց հիմա կյանքի են կոչվել։
Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ։ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը ներկայացվել է որպես «պատմական հաղթանակ», արցախցիներին սովի մատնելն ու բռնի տեղահանելն էլ իբր «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում»։
Գագաթնաժողովին ներկա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու գագաթնաժողովին ներկա մի շարք «ժողովրդավար» երկրների առաջնորդներ լռել ու աչք են փակել Ալիևի լիրիկական զեղումների վրա։