Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի
Եկող շաբաթ Ազգային ժողովում քննարկելու են 2025 թ. պետական բյուջեի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները գալու են խորհրդարան՝ այն ներկայացնելու, հարցերին պատասխանելու։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, այս անգամ բավական թեժ քննարկումներ են սպասվում։ Եվ խնդիրը բոլորովին էլ բյուջեում ներկայացված տնտեսական ցուցանիշներն ու սպասելիքները չեն։
Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն տևական ժամանակ գործում են նախընտրական տրամաբանությամբ, ինչը շատերին հիմք է տվել կարծելու՝ իշխանությունը ցանկանում է ոչ թե 2026-ին, այլ 2025-ին գնալ ընտրություններին։ Այդ իմաստով իշխանության ստարտային պայմաններն ավելի լավն են, բացի այդ, ընդդիմադիր որևէ ուժ բավարար վարկանիշ չունի։ Փաշինյան իր փոքրաթիվ հետևորդներով, կաշառքով ու վարչական ռեսուրսով ավելի պատրաստված վիճակում է։
Ընդդիմությունն էլ թերևս սկսել է հասկանալ, որ ստիպված են արտահերթ զարգացումների գնալ, ուստի առաջիկա նիստերը թեժ են լինելու։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է ընդհուպ անհրաժեշտության դեպքում անցնել ձեռնամարտի, ցույց տալ, որ ընդդիմությունը չափազանց թույլ է իշխանության դեմ։
Փաշինյանն իր արևմտյան հովանավորներից հանձնարարություններ է ստացել՝ Սահմանադրության փոփոխման, ԵՄ անդամակցության հարցի, խորհրդարան այս ընդդիմության փոխարեն արևմտամետ դաշինք բերելու վերաբերյալ։ Եվ պարտադրված է կատարել այդ հանձնարարությունները։
Լիլիթ Սաֆարյան