«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովի մասնակիցները՝ ԶՊՄԿ-ում
Նոյեմբերի 6-ին Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի նախաձեռնող ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետները երեկ այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Մեր հյուրերը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան ԶՊՄԿ արդյունաբերական ողջ ցիկլին, շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին:
Հյուրերն ականատես եղան հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։