Բախվել են «Գազել»-ը և «BMW X5»-ը, երթուղայինում 15 ուղևոր է եղել
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ,. բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները, ըստ փորձաքննության, եղել են սթափ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի մեղավորը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդը, որը դեպքի վայրից հեռացել է:
«Գազել»-ում, որը սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին, եղել է 15 ուղևոր: