Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ
![Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ](/timthumb.php?src=disc/06-11-24/83cb3bdcaedca5747ace6227c0795698.jpg&w=780)
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկը պայթել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է Kan ռադիոն։
Վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Երկրի կենտրոնում հրթիռներից մեկի ընկնելու մասին ավելի ուշ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Լիբանանից արձակված մոտ 10 հրթիռ է անցել Իսրայել տարածք։ Հրթիռների մեծ մասը կալանվել է, մեկը հայտնաբերվել է կենտրոնական Իսրայելում»,- ասվում է հաղորդագրության մեջ: