Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ)
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Նրա հետ միասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցել են կինն ու դուստրը:
Ալիևի այս քայլը ծաղրի առարկա է դարձել: Բան այն է, որ բոլոր երկրների ղեկավարները նստաշրջանին ներկայացել են իրենց երկրի ԱԳ նախարարի և ՄԱԿ-ում իրենց երկիրը ներկայացնող դեսպանի, իսկ Ալիևները համաշխարհային նման մեծ նշանակություն ունեցող միջոցառումը վերածել են ընտանեկան խնջույքի:
Ալիևների նման քայլը զարմացրել է մնացյալ մասնակիցներին ու նրանցից շատերը փորձել են անմահացնել այդ պահը: