Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանը
Քաղաքականություն

Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոլդովայում, ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր նախօրեին: Ըստ հրապարակված տվյալների, հաղթել է այդ երկրի գործող նախագահ, արևմտամետ Մարիա Սանդուն: Այս հանգամանքը բավականին ոգևորել է Հայաստանի «արևմտամետներին» ու նաև բավականին մեծ թվով փաշինյանականների, այն է՝ «Մոլդովան գնում է դեպի Եվրոպա», «պոկվում է Ռուսաստանից» և այլն: Սրան դեռ կանդրադառնանք: Մինչ այդ մի քանի էական դիտարկում պետք է անել Մոլդովայում կատարվածի վերաբերյալ: Չնայած, այս դեպքում այնքան էլ տեղին չէ «Մոլդովայում կատարված» կապակցությունը, որքան էլ դա տարօրինակ չհնչի: Բանն այն է, որ բուն Մոլդովայում Արևմուտքի պրոտեժե Մարիա Սանդուն ընտրություններում պարտվել է և ձայների բավարար տոկոս չի ստացել:
 
Սա, նկատենք, այն պայմաններում, որ Մոլդովայում բոլոր հնարավոր քաղաքական ուժերը, որ կարող էին այլընտրանքային թեկնածու առաջադրել, կա՛մ քաղաքական հետապնդումների տակ են, կա՛մ շինծու գործերով՝ քննության տակ, կա՛մ հեռացված են երկրից: Մարիա Սանդուի մրցակիցն էլ Մոլդովայում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ստեֆանոգլուն էր (գագաուզ): Բայց, այդ ամենով հանդերձ, կրկնենք, բուն Մոլդովայում Սանդուն քվեարկությամբ պարտվել է, ինչպես, հիշեցնենք, երկրի տարածքում չէր անցել նաև ԵՄ անդամակցության հանրաքվեն: Եվ, ինչպես հանրաքվեի դեպքում, վճռորոշ նշանակություն ունեցավ եվրոպական երկրներում ապրող մոլդովացիների (այսպես ասած՝ մոլդովական սփյուռքի) քվեարկությունը կամ դրա անվան տակ հրամցվող «տվյալները»: Կոնկրետ՝ ԵՄ անդամ երկրներում գտնվող մոլդովացիների քվեարկության համար ապահովվել էին հարյուրավոր ընտրատեղամասեր, որոնցում էլ Սանդուի օգտին տրված ձայները (մոտ 300 հազար) թույլ են տվել նրան՝ երկրորդ փուլով հաղթած հայտարարել իրեն: Համեմատության համար նշենք, որ չնայած Ռուսաստանում ոչ քիչ թվով մոլդովացիներ կան, բայց նրանց համար գործել է միայն 1 ընտրատեղամաս, միայն Մոսկվայում ու... ընդամենը 20 հազար քվեաթերթիկի հնարավորությամբ:
 
Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն նշում Մոլդովային վերաբերող հանգամանքները: Շատ պարզ պատճառով. որ հասկանալի լինի, թե այդ ինչ պայմաններում է «հաղթել» այդ երկրի արևմտամետ նախագահը: Գործնականում կարելի է ասել, որ Բրյուսելի «կենտկոմը» Սանդուին Մոլդովայի նախագահ է նշանակել ու մոլդովացիների փոխարեն որոշել է, որ այդ երկիրը «գնում է դեպի Եվրամիություն»: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե մարդ որքան պետք է փարիսեցի ու երկերեսանի լինի, որպեսզի ոգևորվի կամ թեկուզ ցույց տա, թե ոգևորված է մոլդովական «ընտրություններով»: Հատկանշական է, որ նույն այդ հայաստանյան «արևմտամոլ» դրամաշնորհային շրջանակները ամենևին ոգևորված չէին, ավելին՝ հիասթափված էին օրերս Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով: Բանն ընդամենը այն է, որ Վրաստանում, ինչպես հայտնի է, իշխող «Վրացական երազանքը» շուրջ 54 տոկոս ձայն էր ստացել, ըստ այնմ՝ Վրաստանի ժողովրդի մեծ մասը համաձայնություն էր հայտնել այդ երկրի իշխանության քաղաքականությանը՝ երկիրն ու ժողովուրդը չդարձնել Արևմուտքի շահերի մանրադրամ կամ մատաղացու:
 
Առհասարակ, մեր թե՛ անմիջական հարևանության տարածաշրջանում, թե՛ ավելի լայն ընդգրկմամբ տարածաշրջանում ընթանում են որոշակի զարգացումներ: Մեծ հաշվով, այդ զարգացումները հանգում են ԱՄՆ-ի ու պայմանական «հավաքական Արևմուտքի» կողմից Ռուսաստանին «անկյուն մղելուն», ռուսական ազդեցության գոտին նեղացնելուն՝ Ռուսաստանի ու իր դաշնակիցների համար խնդիրներ ստեղծելով: Մյուս կողմից՝ Ռուսաստանը դիմակայում է այդ ագրեսիային, ձգտում է պաշտպանել իր՝ որպես խոշոր տերության շահերը: Ու ոչ միայն Ռուսաստանը. նաև Չինաստանն է հանդես գալիս այդ թևում, հասկանալի է՝ իր շահերից ելնելով ու առաջին հերթին այն պարզ հաշվարկից, որ եթե Արևմուտքին հաջողվի տապալել Ռուսաստանին՝ վերջինիս պաշարները մեջ-մեջ անելու համար, ապա հաջորդը լինելու է Չինաստանը: Ու բնական է, որ տարբեր երկրների ներքաղաքական զարգացումները մեծապես շաղկապվում են ընդհանուր տարածաշրջանային, այս դեպքում կարելի է ասել անգամ՝ համաշխարհային գործընթացներին:
 
Ի դեպ, այն «դայլայլները», թե Ռուսաստանը կործանվում է, մեկուսացվել է, նրա դիրքերը տարածաշրջանում թուլացել են, այս, այն, ինչպես առիթ ունեցան տեսնել բոլորը, չեն համապատասխանում իրականությանը: Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ: Այս ամենի համատեքստում, հասկանալի է, որ էական նշանակություն է ստանում ԱՄՆ-ում տեղի ունենալիք կամ ավելի ճիշտ՝ ընթացող նախագահական ընտրությունները: Եթե հաղթում է կամ հաղթող է հռչակվում գործող ռազմատենչ ու ագրեսիվ վարչախմբի ներկայացուցիչ Հարիսը, ապա դա ենթադրում է առճակատման խորացում, եթե հաղթում է Թրամփը, ապա կարող են որոշակի վերանայումներ լինել նաև «արևմտամետ» կառավարությունների ու իշխանությունների հետ կապված: Ասենք, նույն Մոլդովայում, որտեղ երկրի նախագահը, փաստորեն, ղեկավարելու է մի երկրում, որտեղ իրեն չեն ընտրել:
 
Սահուն վերադառնանք մեր... «ոգևորվածներին», առավել ևս՝ անմիջականորեն մեզ վերաբերող խնդիրներին: Արդեն բոլորին էլ պարզ է, որ Հայաստանի «արևմտամետները», կարևոր չէ՝ գրանտային, սորոսական, թե «ի պաշտոնե», Հայաստանը դեպի ոչ մի Եվրամիություն էլ չեն տանում, ու Եվրամիությանն էլ Հայաստանը պետք չէ: Նրանց միայն պետք է, որ այստեղ Ռուսաստանի ներկայություն և ազդեցություն չլինի, նրանց պետք է, որ Հայաստանը առճակատման մեջ մտնի Ռուսաստանի, Իրանի, հիմա արդեն նաև՝ Վրաստանի հետ: Պարզ ասած, նրանք ուզում են, որ Հայաստանը քաղաքական ինքնասպանություն գործի, ինչին էլ լծված է փաշինյանական ռեժիմը, ահա, արդեն ավելի քան 6 տարիուկես:
 
Մյուսն, ինչ արժե արձանագրել մոլդովական, նաև՝ վրացական ընտրությունների, առավել ևս՝ դրանց նույն Արևմուտքի արձագանքների հետ կապված, այն է, որ առկա քաղաքական իրավիճակում գոյություն չունեն «դեմոկրատական արժեքներ», «մարդու իրավունքներ»: Դրանք թղթի վրա են: Կան երկակի, բազմակի ստանդարտներ, նայած՝ որտեղ ինչ արդյունք է ստացվում: Ճիշտ, ինչպես Արցախի աղետի հետ կապված համոզվեցինք, որ ոչ մի «միջազգային իրավունք» էլ չկա: Դա ի՞նչ իրավունք է, երբ տեղ-տեղ է գործում, դրանք ի՞նչ «արժեքներ» են, եթե կարելի է բացահայտ զեղծարարության գնալ ու որևէ երկրի ղեկավար հռչակել մեկին, որին տվյալ երկրի բնակչությունը մերժում է, կամ անուն դնել Վրաստանի ընտրություններին՝ արհամարհելով երկրի բնակչության մեծամասնության կամքի արտահայտությունը: Խնկո Ապոր ականջը կանչի. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ոչինչ չի փոխվել: Մեզ մնում է միայն խելք հավաքել ու հավաքական խելքով երկիրը դուրս բերել ներկայիս կործանարար ճահճից: Թե ինչպես, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում