ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենդետան թեժանում է. սպանվել է քրեական հեղինակություն
«Прайм Крайм»-ը գրում է, որ քրեական աշխարհը փոթորկված է: Ամենուր վենդետաներ են, որոնք նոր արյունահեղությունների պատճառ են դառնում:
Ըստ լրատվամիջոցի` օրեր առաջ Թբիլիսիում` «Մասպինձելո» ռեստորանի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 42-ամյա Ալշան Մամեդովը, ով հետախուզվում էր ավազակային հարձակման համար, որը կատարել էր 2015 թվականի փետրվարին:
Մամեդովը գլխի հատվածում ստացել է երեք կրակոց, իսկ դին հայտնաբերվել է Toyota Land Cruiser-ի մոտ ընկած:
Կայքը հայտնում է, որ տաք հետքերով հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի քրեական հեղինակություն, ով նախկինում դատապարտված է եղել: Նա փորձել էր փախուստի դիմել դեպքի վայրից:
Հայտնի է դարձել, որ նա Վրաստանում էր հայտնվել դեպքից երկու օր առաջ:
Ըստ որոշ տեղեկությունների` սպանվածը խնդիրներ ուներ հայտնի ն«օրենքով գող» Ռաֆիկ Էյվազովի հետ, ով ավելի հայտնի է Ռաֆիկ Մասալինսկի անունով:
Ասում են, որ նա վերջինս նվաստացրել է սպանվածին` նրա մասնակցությամբ ինչ-որ տեսայնյութ հրապարակելով:
Կայքը գրում է նաև, որ այս վրեժը դեռ երկար կշարունակվի: Պետք է սպասել ամենաանհավանականին: