Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Տուգանվողներ դեռ չկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է, որ հացի և մսի առաքումը սեպտեմբերի 1–ից Երևանի ամբողջ տարածքում կլինի միայն համապատասխան սանիտարական անձնագրով: ՍԱՊԾ–ից փորձեցինք պարզել, թե մինչ օրս քանի՞ տնտեսվարող է սանիտարական անձնագրեր ստացել և քանի՞սն են տուգանվել այն չունենալու համար:

«55 տնտեսվարողի 132 մեքենա այս պահի դրությամբ արդեն ստացել է սանիտարական անձնագիր: Տուգանքներ դեռևս չեն կիրառվել՝ մարդկանց ժամանակ է տրվում, որ ընթացքում կարողանան իրենց խնդիրները կանոնակարգել և լուծել»,– «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Հարցին, թե կա՞ ժամանակահատված, որից հետո միայն տուգանքներ կկիրառվեն, նա պատասխանեց. «Ժամանակահատված, որպես այդպիսին, սահմանված չէ: Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները սեպտեմբերի 1–ից արդեն պետք է ունենան այդ անձնագրերը: Մանկապարտեզներին, դպրոցներին և բանակին մատակարարելու պարագայում պահանջը պարտադիր պայման է: Իսկ առևտրի իրականացման վայրերի համար փոփոխությունը պարտադիր կլինի նոյեմբերի 1–ից: Այս ամենը վերաբերում էր Երևանին: Իսկ մարզերի առևտրի իրականացման վայրերում, հյուրանոցային տնտեսություններում ու մնացած բոլոր այլ վայրերում փոփոխությունն ապրիլի 1–ից պետք է լինի: Այսինքն՝ մինչև 2018 թ. ապրիլի մեկը մարդկանց ժամանակ է տրված: Հատկապես նրանց, ովքեր գործընթացը սկսել են, բայց պետք է մեքենան համապատասխանեցնեն կամ որոշակի խնդիրներ լուծեն: Այդ խնդիրների կարգավորումից հետո, բնականաբար, որոշակի ժամանակահատվածում խորհրդատվությունների և ցուցումների միջոցով կփորձենք հասնել նրան, որ բոլորն էլ ունենան: Երբ կտեսնենք, որ դրանից հետո կան տնտեսվարողներ, ովքեր անտեսում են օրենքի պահանջը, նոր կդիմենք կտրուկ միջոցների»:

Նշենք, որ հարցի վերաբերյալ ՍԱՊԾ–ում նաև թեժ գիծ է բացվել:

Հարցին, թե այդ առումով ինչպիսի՞ ակտիվություն է նկատվում, Անուշ Հարությունյանը պատասխանեց. «Հասարակությունը բավականին ակտիվ է: Մասնավորապես հաց և հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների հետ կապված հարցերն անսահմանափակ քանակությամբ են հնչում: Տեղեկատվության բաժինն օրական երևի 20–30 զանգ է ստանում: Տնտեսվարողները ևս խիստ հետաքրքրված են այդ սանիտարական անձնագրերն անպայման ունենալու հանգամանքով: Մենք էլ փորձում ենք բոլոր հարթություններով ցույց տալ, թե որտե՞ղ և ի՞նչ ճանապարհով կարող են իրենց խնդիրը կարգավորել»:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում