Հնդկաստանի բանկերը խուսափում են Ռուսաստանի հետ մասնակցել առևտրային գործարքների
Ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների խստացումը, որի պատճառով Չինաստանի, Թուրքիայի և այլ «բարեկամ» երկրների բանկերը սկսել են զանգվածաբար հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց, հարվածեց Կրեմլի մեկ այլ խոշոր առևտրային գործընկերոջ հետ գործարքներին։
Նյու Դելիում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը հայտարարել է, որ հնդկական բանկերը վախենում են մասնակցել Ռուսաստանի հետ առևտրային գործարքներին։
«Միացյալ Նահագների հետ կապեր ունեցող հնդիկ վարկային կազմակերպությունները մտահոգված են ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներով», ասել է է նա:
Մոսկվան, ըստ Ալիպովի, խնդրի լուծման հույս ունի ԲՐԻԿՍ-ի մակարդակով։ «Կարևոր է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան հավասար իրավունք ունենան գլոբալ տնտեսական խնդիրների լուծման հարցում»,- ըստ Bloomberg-ի՝ նշել է Ալիպովը։