Թուրքիայի ու ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Հաղորդագրության համաձայն՝ Օսթինը ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և
ընդունել է Թուրքիայի «օրինական մտահոգություններն» անվտանգության ոլորտում և քննարկել Թուրքիայի վերջին գործողությունները Սիրիայում:
Պետքարտուղարն ընդգծել է խաղաղ բնակիչներին ցանկացած վնաս հասցնելուց խուսափելու անհրաժեշտությունը և վերահաստատել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև սերտ համակարգման կարևորությունը՝ կանխելու համար ԱՄՆ ուժերին սպառնացող ցանկացած վտանգ՝ որպես ԴԱԻՇ-ի դեմ պայքարի առաքելության մաս: Նախարարը նաև շնորհավորել է Գյուլերին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի կապակցությամբ։