«Գազի Ռուբոյի» որդին 75 հազար դոլարից ավելի գումար ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի պետ Ռոլանդ Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ռուբեն Հայրապետյանի՝ «Գազի Ռուբոյի» որդին հայտարարագրել է թվով չորս անշարժ գույք՝ երկու հողամաս, մեկ առանձնատուն և մեկ արտադրական նշանակության շինություն և «MERCEDES–BENZ G500» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 13–ի դրությամբ դրամական միջոցները կազմել են 50 հազար ամերիկյան դոլար և 12 միլիոն դրամ: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 627 հազար 770 դրամ:
Նշենք, որ Հայրապետյանը մինչ նշանակվելը որպես ԱԺ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Արագածոտնի մարզում ՀՀԿ–ի կողմից, սակայն տեղ «չշահելուց» հետո նրան ոչ պակաս լավ պաշտոնի են նշանակել:
Ըստ պաշտոնական կենսագրության՝ սրանից երկու տարի առաջ Հայրապետյանը եղել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում