Թուրքական անօդաչուները կարտադրվեն Ղազախստանում
Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովն այցելել է Ստամբուլ, որտեղ բանակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, Պաշտպանական արդյունաբերության տնօրինության նախագահ Հալուկ Գերգյունի, Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ:
Կողմերը պայմանավորվել են մշակել ճանապարհային քարտեզ՝ Ղազախստանի տարածքում մարտավարական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղայնացնելու հարցի շուրջ։
Ըստ TRT-ի՝ TUSAŞ-ից ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերը նույնպես կարտադրվեն Ղազախստանում։ Սա բխում է TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության հուշագրից։