ՊԵԿ պաշտոնյան հայտարարագրել է 2 բնակարան ու մեկ ավտոմեքենա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 1–ին ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթի իրականացման բաժնի պետ վերանշանակված Լյովա Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Աբրահամյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու բնակարանը և «MITSUBISHI PAJERO 3.0» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21 միլիոն դրամ և 20 հազար ամերիկյան դոլար:
Հունվարի 1–ից մինչև հուլիս 1–ն ընկած ժամանակահատվածում Լյովա Աբրահամյանը ստացել է 2 միլիոն 396 հազար դրամ եկամուտ, որի աղբյուր է հանդիսացել աշխատավարձը:
Նշենք, որ նա այս պաշտոնն է զբաղեցնում 2016 թ.–ից, իսկ մինչ այդ՝ 2014 թ. զբաղեցրել է Ֆինանսների նախարարության Մաքսային իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման բաժնի պետի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում