ՊԵԿ Իրավաբանական վարչության պետը 27 միլիոն դրամից ավելի գումար ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մնացականյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը բնակարան և մեկը՝ ավտոտնակ: Որպես անշարժ գույք է հայտարարագրել «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար և 10 հազար եվրո: Տարեսկզբից մինչև նշանակվելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 5 միլիոն 165 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Ըստ Մնացականյանի պաշտոնական կենսագրության՝ նա այս պաշտոնն է զբաղեցնում նախորդ տարվանից, իսկ մինչ էլ աշխատել է Ֆինանսների նախարարությունում և զբաղեցրել լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում