ԶՊՄԿ-ն հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների
Հյուրընկալեցինք հանքարդյունաբերական ոլորտով հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների, այս մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Հյուսիսային և Եվրոպական համալսարաններից ժամանած հյուրերը հրահանգավորումից հետո շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում և հարստացուցիչ ֆաբրիկայում ընթացող աշխատանքային գործընթացներին:
Մենք բազմիցս նշել ենք, որ խրախուսում ենք ճանաչողական այցերը։ Ընթացիկ տարում ընկերության այցելուների թիվը գերազանցել է 2018-2023թթ. ընթացքում հյուրերի ընդհանուր թիվը: