ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար․ «ՀայաՔվե»
ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար
Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին նրանք կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։
Այնուհետև օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը հասնել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում ՝ էթնիկ հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։