Դուք վերջին տապանաքարն եք դնում գոյություն ունեցող երեսնամյա պետության վրա՝ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծելու կտերի խաբկանքով․ Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի ապօրինի որոշման վավերացումն ԱԺ պատգամավորներին դարձնելու է Սահմանադրական կարգի տապալման հանցակից, իսկ ավելի պարզ բառերով ասած՝ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի մասնակից։

Դուք վերջին տապանաքարն եք դնում գոյություն ունեցող երեսնամյա պետության վրա՝ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծելու կտերի խաբկանքով։
Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ պատրա՞ստ եք պատմության մեջ ձեր սերունդներով հանդերձ մնալ որպես ՀԱՅ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ովքեր վերջին հողակտորը ծախեցին թշնամուն, թե վերջապես կամք ու համարձակություն եք ունենալու դեմ գնալ պարտադրված պարտվողականությանն ու կանգնեցնել անդառնալիության անիվը...