ՊԵԿ աշխատակցի՝ 20 միլիոն դրամը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը, ով հուլիսի 1–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սառիկյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ հողամաս և նոր կառուցված մի շինություն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նաև փոխառություններ է ունեցել, որոնք կազմել են 1 միլիոն 474 հազար դրամ և 42 հազար 750 ԱՄՆ դոլար:
Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 10 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները ստացվել են աշխատավարձից ու տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և կազմել համապատասխանաբար՝ 5 միլիոն 585 հազար և 236 հազար դրամ:
Նշենք, որ ըստ Սառիկյանի կենսագրության՝ նա այս պաշտոնում առաջին անգամ նշանակվել է նախորդ տարվա մարտին, իսկ մինչ այդ հարկային համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում