Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
uncategorized

ՍԱՍ–ի ձայնագրության փաստով հարուցված քրգործի կարճումը կանխատեսելի էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել կարճել ՍԱՍ–ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որը բացահայտում էր խորհրդարանական ընտրություններից առաջ ձայներ հավաքագրելու մեխանիզմը: Այսպես, ձայնագրության մեջ մի տղամարդ «ՍԱՍ» ընկերության աշխատակիցներին հորդորում էր խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի համար և ապա սպառնում ձայն չբերողներին աշխատանքից ազատել:

Այս որոշման ընդունումը դարձավ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Նման որոշման ընդունման հետ կապված «Փաստը» լսել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը, ում համար այս որոշումը բավական սպասելի էր:

– Գործի նման ընթացքը սպասելի էր և կանխատեսելի, զարմանալի կլիներ որևէ այլ զարգացում։ ՍԱՍ–ի, Զիբիլիքսի, դպրոցների տնօրենների գործերը մի մեծ շղթայի փոքրիկ մասնիկներն էին։ Այս գործերի կարճումը վկայում է, որ ամբողջ համակարգը ներգրավված է եղել ընտրական գործընթացներում և՛ ընտրակաշառքների բաժանման, և՛ վարչական լծակների չարաշահման մեջ։ Հետևապես, եթե սրանք են խաղի կանոնները հանրապետականների համար, առանձին «բռնվածները» խիստ պատիժ չեն կրի։

– Այս դեպքում կարծես թե առհասարակ պատիժ չեն էլ կիրառում:

– Եթե խոսում ենք իրավական պատասխանատվության մասին, միանշանակ՝ չեն կրի։

– Այլ ի՞նչ պատիժ կարող են ստանալ:

– Կա նաև ներքին, այսպես կոչված «ճիշտ ու սխալի» ինստիտուտը: Այս դաշտում հնարավոր են որոշակի ներքին գզվռտոցներ՝ ելնելով առաջացած խնդիրներից։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե նման պրոցես լինի, հանրությունը այդ մասին չի իմանա։


Նշենք, որ ձայնագրության հրապարակումից երկու օր անց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ուղարկել այն ՀՔԾ՝ հանգամանքները պարզելու նպատակով: Եվ ձայնագրության հրապարակումից վեց օր անց՝ ապրիլի 19–ին, հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154–րդ հոդվածի 2–րդ մասով: Այս հոդվածը ենթադրում է թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Նման հանցանք կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ինչևէ, արդեն իսկ հասկանալի է, որ Արտակ Սարգսյանը ո՛չ տուգանք կվճարի և ո՛չ էլ՝ ճաղերի հետևում կհայտնվի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում