ԴԱՀԿ մարզային բաժնի պետը 5 հողամաս է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
բաժնի պետ Սուրիկ Ծատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ծատրյանը հայտարարագրել է թվով վեց անշարժ գույք, որից հինգը հողամասեր են և մեկը՝ առանձնատուն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «VOLKSWAGEN GOLF 1.6» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ, նա նաև արժեթղթեր է ունեցել, որոնց արժեքը գնահատվում է 2 հազար 480 դրամ: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտներն էլ ստացվել են նախկին աշխատավարձից և կազմել 1 միլիոն 656 հազար դրամ:
Նշենք, որ Ծատրյանն այդ պաշտոնում փոխարինել է արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանին, ով փոխադրման կարգով նշանակվել էր Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնում: Մինչ այդ Ծատրյանը Միլիտոնյանի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում