Ութ տարի առաջ Հովիկ Աբրահամյանը հեռացավ վարչապետի պաշտոնից. ինչպե՞ս են հիշում նրա պաշտոնավարումը. Past.am
Past.am-ը գրում է.
Ութ տարի առաջ՝ 2016 թ. սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով շուրջ երեսուն ամիս։ Կառավարչական մեծ փորձ ու ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն ունեցող Հովիկ Աբրահամյանն անցել էր պետական կառավարման գրեթե բոլոր օղակներով՝ ԱԺ պատգամավոր ու Արտաշատի քաղաքապետ, նախարար ու փոխվարչապետ, Ազգային ժողովի նախագահ։
2014 թ. ապրիլին Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց բարդ պայմաններում՝ կարողանալով հավասարակշռել թե՛ ընդդիմադիր, թե իշխանական բևեռները։
Կառավարությունը ղեկավարելու ընթացքում Հովիկ Աբրահամյանին հաջողվել էր հնարավորինս կայուն պահել երկրի կառավարումը, անխափան աշխատանք տանել՝ ի հեճուկս ներքին և արտաքին մարտահրավերների։ Առաջին անգամ սահմանամերձ գյուղերը զգալի արտոնություններ ստացան։
Տարիներ անց պետական կառավարման բարձրագույն և միջին օղակներում Աբրահամյանին դեռևս հիշում են որպես խիստ, պրակտիկ և հարց լուծող վարչապետի։