36 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը՝ ժամը 21.00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամոյի, Կոմիտասի, Սախարովի, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է. Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: