Wildberries-ի հերթական «անակնկալը». ի՞նչ է սպասվում այս անգամ գնորդներին
Wildberries առևտրային օնլայն հարթակը հերթական անգամ չի դադարում անակնկալներ մատուցել ցանցից օգտվողներին, սակայն ոչ միայն լա անակնկալներ, այլև՝ վատ։
ArmLur.am-ին քաղաքացիները ահազանգել են, որ վաճառվող ապրանքը զեղչված արժեքով՝ բավականին մատչելի է վաճառվում, սակայն վճարումներ անելուց հետո ապրանքը տևական ժամանակ իրենց չի հասնում։
Ահազանգած քաղաքացու խոսքով՝ օգոստոսի 6-ից մինչ օրս իրեն չի հասել իր գնած ապրանքը, որի համար վճարել է, իսկ խնդրի մասին բարձրաձայնելուց էլ սպառիչ պատասխան չի ստանում։