ՀԱԷԿ-ը դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից
Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայակական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։ Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։