Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբ
Տնտեսություն

Որքա՞ն եկամուտ է ստացել ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների շուրջ 32 տոկոսը սպասարկող օպերատորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանյան կապի երեք օպերատորներն էլ գտնվում են առաջին 1000 խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում: Նրանցից «Տելեկոմ Արմենիան» (Team) նախօրեին հրապարակել է 2024 թ. 2-րդ եռամսյակում ընկերության տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ի մասնավորի, պարզվում է, որ ընկերությունը շարժական կապից ստացել է 4,89 մլրդ դրամ եկամուտ, որը 5,5%-ով կամ 256,6 մլն դրամով ավելի է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5 %-ով կամ 234,3 մլն դրամով։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 1 մլն 51 հազար 679։ 2024 թ. 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,5%-ով կամ 15 հազար 391 բաժանորդով, իսկ 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է մոտ 9 %-ով կամ 85 հազար 553 բաժանորդով։

Աճել է նաև շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ. 2-րդ եռամսյակում այն կազմել է 761 հազար 137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3,3%-ով և 13,4%-ով։ Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ. 2-րդ եռամսյակում ստացվել է 2,54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13 %-ով կամ 292,4 մլն դրամով, իսկ 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11,5% կամ 262,8 մլն դրամ։

2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների մոտ 26 %-ը։

2024 թ. 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիան» ամրակցված կապից ստացել է 3,93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5,2 %-ով կամ 194,4 մլն դրամով։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ 96,9 հազար է, 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4,3 %-ով կամ 3,964 բաժանորդով։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32,3%-ը:

«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում