Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով
Հասարակություն

Քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ոլորտների զարգացմանը միտված հարցեր

«Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների զբոսաշրջության զարգացմանը նվիրված հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովը: Կլոր սեղան ձևաչափով անցկացված քննարկմանը, որին հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի թանգարանների, զբոսաշրջային ընկերությունների, ռուսական տպագիր և էլեկտրոնային զբոսաշրջային պարբերականների ներկայացուցիչներ, մասնակցել են նաև երևանյան «Թրավելոն», «Արմենիա Թրավել +Մ» և «Յունայթեդ Թրավել» զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետի կողմից մեծ ուշադրություն է դարձվում Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու այդ տեսանկյունից կարևորում ենք Երևանի քույր և գործընկերներ քաղաքների միջև առկա համագործակցության ընդլայնումը: Սանկտ Պետերբուրգը, լինելով զբոսաշրջային լավագույն արդյունք ունեցող ՌԴ քաղաքներից առաջատարը, այս առումով Երևանի համար համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում:
Նախորդ 3 տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ ունեցած սերտ համագործակցության արդյունքում ձևավորվել է արդյունավետ աշխատանքային ծրագիր, որի շրջանակում երկու քաղաքների միջև իրականացվել է սոցիալական գովազդի փոխանակում, կազմակերպվել են համատեղ փոխայցելություններ: Սակայն այս ամենով չենք բավարարվում և մեր առջև դնում ենք նոր խնդիրներ: Մասնավորապես, եկել է ժամանակը, որ երկու քաղաքների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները սկսեն ակտիվ համագործակցել իրար հետ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Հանդիպման ընթացքում Գևորգ Օրբելյանն էլ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային ներուժը՝ կլոր սեղանի մասնակիցներին հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Երևանն այսօր հանդես է գալիս նորովի, ժամանակակից զբոսաշրջային արդյունքով, արագ զարգացող ենթակառուցվածքներով, զբոսաշրջային փառատոներով: Առիթից օգտվելով՝ Սանկտ Պետերբուրգի մեր գործընկերներին սիրով հրավիրում ենք հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ մեր սիրելի քաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասնակիցը», -նշել է Գևորգ Օրբելյանը:
Երևանից ժամանած զբոսաշրջային տուրօպերատորներն իրենց հերթին ռուսական արտագնա զբոսաշրջային ընկերություններին են ներկայացրել Հայաստանի գրավչությունն ու առաջարկվող զբոսաշրջային փաթեթները:
Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովն էլ իր հերթին առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնումը` ընդգծել է, որ առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ:
«Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության լայն հեռանկարներ կան: Անչափ կարևոր է, որ երկու քաղաքներն այսօր սերտորեն համագործակցում են, ինչն իր հերթին նպաստում է նաև այս ոլորտում փոխշահավետ գործակցություն ծավալելուն: Շահագրգռված ենք զարգացնելու ուղիղ ավիաչվերթները և ինչու ոչ՝ Պետերբուրգը ներկայացնող գրասենյակ ունենալ Երևանում»,- նշել է Անդրեյ Մուշկարյովը:
Հանդիպում-քննարկման շրջանակում նախանշվել է նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի 2017-2019թթ. աշխատանքային ծրագիրը: