Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը
Քաղաքականություն

Պուտինի այցից հետո Հայաստանը զգուշացումներ է ստանում Մոսկվայից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցից հետո սպասելի էր, որ Մոսկվայից դեղին քարտեր են ցույց տալու ՀՀ իշխանություններին։ Ամրապնդելով իր ներկայությունը տարածաշրջանում, այն էլ՝ Ադրբեջանի միջոցով, Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ՀՀ իշխանությունների քայլերին։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք միայն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն։

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ լինել. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,– ասել է նա:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձենալու հայաստանյան ձգտումը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանն ընկել է ներդրումներ ու տեխնոլոգիաներ խոստացող Արևմուտքի ծուղակը։

Երեկ էլ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր բաց տեքստով Երևանին մեղադրել Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել էր Լավրովը։

Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումների մեջ առաջնային գործիքներից մեկն էլ տնտեսականն է։ Եվ հենց այսօր հայտնի է դարձել, որ ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում դեպի ՌԴ Հայաստանի արտահանման առաջնային կետերից մեկի՝ կոնյակի դեմ։  «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ ասվում է, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Պնդում են, թե ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ:

Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից և ուղարկվել է Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա: Թեստավորման արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89 %-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:

Ըստ էության, կոնյակի արտահանման դեմ առաջիկայում կարող են խնդիրներ ծագել, և հարցն ամենևին էլ տնտեսական կամ սանիտարական չէ։ Պատժամիջոցները, սովորաբար, պայմանավորված են քաղաքական գործոններով։ 

Արմինե Միքայելյան