«Խոսրովի անտառում» մարվել է ծխացող 33 օջախ. ԱԻՆ
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այսօր, ժամը 19:45-ին դրությամբ մոտ 4 - 5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և ծառի կոճղեր, մարվել է ծխացող 33 օջախ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից: Հրդեհը մարվել է ժամը 19:40-ին:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում արգելոցի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից:
Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:40-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում՝ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ: Տարածման վտանգ չկա: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ: