Իրաքում մահապարտ-ահաբեկիչները գրոհել են ջերմաէլեկտրակայանը. կան զոհեր և վիրավորներ
Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող էլեկտրակայանի վրա, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության կառույցների ներկայացուցչին, նռնակներով զինված և մահապարտի գոտի կրող երեք ահաբեկիչ ներխուժել է Սամարայում գտնվող կենտրոնը:
Իրաքցի պաշտոնյայի խոսքով՝ նրանք հարձակվել են էլեկտրակայանի աշխատակիցների վրա: Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերը վնասազերծել են հարձակվողներից երկուսին և տարհանել աշխատակիցներին:
Ահաբեկչական խմբավորումներից և ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար: