Վրաերթեր Երեւանում եւ Կապանում. Հիվանդանոց է տեղափոխվել 2 կին եւ 1 տղամարդ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Խորենացու փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Պ.Սեւակի եւ Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Դեյվու Մատիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ.Պապյան փողոցի թիվ 20/Ա շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: