Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 9.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5%: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս:
Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: