Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում կատարվել է 117 ինքնասպանություն
2017 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանի ԱԻՆ-ում գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքով, նշված ժամանակահատվածում իրականացվել է 117 ինքնասպանություն: «275 դեպքում հաջողվել է կանխել ինքնասպանությունը, իսկ 18 դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել է ինքնասպան լինել»,-ասաց Դավիթ Կարապետյանը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանի ԱԻՆ-ն ստացել է 1 մլն 239 հազար 371 տարբեր տեսակի ահազանգեր. «Գրանցվել է 7751 արտակարգ պատահար»,-հավելել է Դավիթ Կարապետյանը: