Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ կապված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ որոշման հետ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուրբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, հետաձգվել են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։
«Նրանք (Վրաստանի կառավարությունը) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք), և այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- գրել է Զուրաբիշվիլին Facebook-ում: