Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
![Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ](/timthumb.php?src=disc/04-07-24/6fa3531ca7d360a892bffb02b6653e7e.jpg&w=780)
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը:
![](disc/04-07-24/2204d858779a47502e547850a8d8bf25.jpg)
![](disc/04-07-24/d45ed29c6793792ea24ca25bed9e696d.jpg)
![](disc/04-07-24/3ef347acd5ebef74b153120063f91f20.jpg)
![](disc/04-07-24/472ad3f36836ac606cc60d5bef734bed.jpg)
![](disc/04-07-24/4a8c00357d90de9ab306637e25857679.jpg)
![](disc/04-07-24/d0e401b1979a9a667cadf4713de9c054.jpg)
![](disc/04-07-24/b0f97925b03049228f157cd151688d99.jpg)