Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավը Արցախի ու արցախցիների դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հայաթափումից հետո արցախահայությունը հիմա էլ լուրջ խնդիրների է բախվում արդեն Հայաստանում։ Ադրբեջանի կողմից շրջափակումն ու ճնշումները, Արցախի հայաթափումն ու զավթումը բավական չէին, արցախցիների նկատմամբ նոր ճնշումներ են սկսվել արդեն Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից։ Հայրենիքի կորստի նրանց ցավը մեղմացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները այդ մարդկանց նկատմամբ ատելություն են բորբոքում։ Իշխանական պաշտոնյաներն իրենց ելույթներում փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե արցախցիները բավարար չափով չեն պայքարել իրենց հողի համար, իրենց բնակավայրերը «թողել ու Հայաստան են եկել»։

Ըստ այդմ, փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք բեռ են դարձել Հայաստանի համար՝ չնայած այն հանգամանքին, որ տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից Հայաստանը արցախցիներին օժանդակելու նպատակով մեծ գումարներ է ստացել։ Թե ուր են գնում այդ գումարներն, այդպես էլ անհասկանալի է մնում։ Միաժամանակ, ոչ մի խոսակցություն չկա արցախցիներին իրենց բնակավայրեր վերադարձնելու ու դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Տարբեր պաշտոնական հանդիպումներում չի բարձրացվում արցախահայության իրավունքների ոտնահարման հարցը։ Ու այս պարագայում բնական է, որ արցախցիները ՀՀ իշխանությունների առաջ բարձրացնելու բազմաթիվ հարցեր ունեն։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչները դժգոհում են, որ արցախցիները մասնակցում են ընդդիմադիր շարժմանը։

Ավելին, մեղադրանքներ են հնչում, թե արցախցիները «յուղը վրան զենքերը թողել ու փախել են»։ Ու այս մասին հայտարարում է մի իշխանություն, որը ամբողջ Արցախը հանձնեց հակառակորդին։ Ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող իշխանությունը մատի փաթաթան է դարձրել, թե իբր մեքենաներ են յուրացվել։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, միգուցե դրանք ևս պետք է հանձնվեին Ադրբեջանին, այլ ոչ թե բերվեին Հայաստան, ապա չտուգանվելու համար անվանափոխվեին։ Այս ֆոնի վրա էլ բռնաճնշումների ալիքի տակ են հայտնվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նաև մի քանի համայնքների ղեկավարներ։

Ընդհանրապես, Արցախի իշխանության ներկայացուցիչները դարձել են ՀՀ իշխանությունների աչքի փուշը։ Տարբեր քրեական գործեր են հարուցվում, ու փորձ է արվում ոչ միայն նրանց լռեցնել, այլև վարկաբեկել ժողովրդի աչքի առաջ։ Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է, որ նրանք հանդես են գալիս որպես ԱՀ նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավորներ և այլն: Ու պատահական չէ, որ նա հայտարարում է, թե Հայաստանում վտարանդի կառավարություն չի կարող լինել: Սա՝ այն պարագայում, երբ նման կարգավիճակում Արցախի իշխանությունների առկայությունը կարող է օգտակար լինել արցախահայերի ձայնը միջազգային հանրությանը հասցնելու տեսանկյունից։ Օրինակ՝ Արցախի նախագահը կարող է հանդիպումներ ունենալ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կամ մեր երկիր այցելող օտարերկրյա պաշտոնյաների հետ, որի արդյունքում էլ համապատասխան ուղերձներ կփոխանցվեն Ադրբեջանին։

Բայց Արցախի ղեկավարության նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ չեն բարձրացնում Արցախի՝ գերի պահվող ղեկավարների վերադարձի հարցը։ Այսինքն, Փաշինյանը գործում է հայկական շահերին հակադիր կերպով։ Ինչպես նկատում են վերլուծաբանները, իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է Բաքվից եկող պահանջներով։ Չէ՞ որ Արցախի դեմ տարբեր հանցագործություններ իրագործելուց հետո Բաքվում անհանգստացած են արցախցիների ակտիվությամբ, քանի որ նրանք մի օր Ադրբեջանին պատասխանատվության առաջ կարող են կանգնեցնել։ Մյուս կողմից էլ՝ լուծված չեն նաև Հայաստանում հաստատված արցախցիների սոցիալական հարցերը։ Արցախցիներից շատերը դժվարություններ ունեն տների վարձակալության ու աշխատանք գտնելու հետ կապված։ Պետության օժանդակությունը հատվածական է ու միանգամյա, իսկ երկարաժամկետ առումով խնդիր չի լուծում։

Հետո՝ ինչքա՞ն կարող են այդ մարդիկ վարձակալությամբ ապրել, երբ չունեն համապատասխան եկամուտներ։ Այս պարագայում անորոշ է դառնում նրանց՝ Հայաստանում մնալու հեռանկարը։ Դրա համար էլ հազարավոր արցախցիներ սկսել են հեռանալ մեր երկրից՝ փորձելով իրենց ապագան դասավորել օտար ափերում։ Իսկ արցախցիների հեռանալը ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի հետագայում նրանց վերադարձի հարց չդրվի։ Ու, ընդհանրապես, բռնագաղթից հետո ոչ թե պետք է արցախցիներին ցրեին տարբեր բնակավայրերով, այլ ստեղծեին փախստականների բնակեցման հատուկ գոտի, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տային, որ այդ մարդկանց իրավունքների հարցը լուծված չէ։

Բայց հակառակն է կատարվել, որպեսզի արցախցիների մի մասը հեռանա, մյուս մասը տարրալուծվի Հայաստանի տարբեր մասերում ու իրենց խնդրի մասին չբարձրաձայնի։ Այնպես որ, ՀՀ իշխանությունները ևս մի հարցում իսկապես հաջողել են. խոսքը Ադրբեջանի ծրագրերն իրագործելու մասին է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում