Բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը
![Բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը](/timthumb.php?src=disc/28-06-24/5566215fa24c768a4ec48d4f28bb2b91.jpg&w=780)
Այսօր բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը:
Բանկի «Քաջազնունի» մասնաճյուղն անվանափոխվել է «Երվանդ Քոչար» մասնաճյուղի և այսուհետ գործելու է ք. Երևան, Երվանդ Քոչար 24/1 հասցեում:
Մասնաճյուղի ժպտադեմ Ամիօ թիմը սիրով դիմավորեց հյուրերին՝ ներկայացնելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար կատարված բոլոր արդիականացումները:
Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև հուլիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով:
Նորարար և ժամանակակից մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։
Ամիօ բանկում քեզ բանկում չես զգա, տանը կզգաս…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
![](disc/28-06-24/6a2765653284e1665ee24a25fad4f334.jpg)